19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ի քարոզարշավը` նորամուծություններով /վիդեո/

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ՀՀԿ-ն հանդես կգա նորամուծություններով եւ նոր քարոզչական հնարքներ կգործադրի, որոնք չեն եղել նախորդ ընտրությունների քարոզարշավների ժամանակ:

Քարոզարշավի նպատակով ՀՀԿ-ն որոշել է օգտագործել համացանցի ընձեռած լայն հնարավորությունները, կիրառել քարոզարշավային տարբեր տեխնոլոգիաներ: Այսօրվանից գործում է hhk2012.am կայքը, որտեղ կներկայացվեն կուսակցության քարոզչական նյութերը, ինչպես նաեւ օպերատիվ տեղեկություն կտրամադրվի կուսակցության քարոզարշավային օրակարգի եւ գործունեության վերաբերյալ:

ՀՀԿ-ն երիտասարդ ընտրողներին կփորձի իր ծրագրերն ու անելիքները մատուցել նրանց շատերի համար նախընտրելի ոճով:  Հիշեցնենք, որ քարոզարշավն արդեն կմեկնարկել է` ապրիլի 8-ից եւ կտեւի մինչեւ մայիսի 4-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ