28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը` երկու քարի արանքում

image_8667

Henaran.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ անդամագրվելուց եւ վերջին շրջանում ցուցաբերած հրապարակային ակտիվությունից հետո ԲՀԿ-ում ներքին դիմադրություն է առաջացել վերջինիս նկատմամբ:

ԲՀԿ-ականներն անհանգստանում են, որ այսպես շարունակվելու դեպքում ոչ միայն իրենք կհայտնվեն երկրորդ պլանում, այլեւ Վարդան Օսկանյանը փաստացի “իշխանությունը կվերցնի” Գագիկ Ծառուկյանի ձեռքից:

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ում ներքին հրահանգ կա` հրապարակային ելույթներում եւ հարցազրույցներում որեւէ կերպ չանդրադառնալ եւ հղում չանել Վարդան Օսկանյանի հայտարարություններին: Սրանով է թերեւս պայմանավորված, որ ԲՀԿ-ական գործիչները, ինչպես նաեւ ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը չեն մեկնաբանում Օսկանյանի հայտարարությունները` նշելով, որ  նա որպես անհատ վերլուծաբան ներկայացնում է իր կարծիքը եւ հշեցնելով, որ ԲՀԿ պաշտոնական տեսակետը միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նրա լիազորած անձանց արտահայտած կարծիքն է:

Մյուս կողմից էլ բավականին դժվար դրության մեջ է հայտնվել Գագիկ Ծառուկյանը, որը , այսպես ասած, երկու քարի արանքում է հայտնվել. մի կողմից Օսկանյանն է` կոալիցիայի դեմ ուղղված իր քննադատությամբ, մյուս կողմից` իշխանությունը, որի մաս է կազմում եւ որից զրկվելու ցանկություն Գագիկ Ծառուկյանը չունի:

Ի դեպ, Վարդան Օսկանյանի հայտարարություններին ՀՀԿ-ից տրված պատասխաններում էլ թիրախը ոչ թե կոալիցիոն գործընկերն է, այլ նրա նոր”լեգեոներ”` Վարդան Օսկանյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ