16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նազենին հեռացել է, բայց “Երջանկության մեխանիկա”-ն Հանրայինի նախագիծն է

“Հանրային” հեռուստաընկերությամբ  Նազենի Հովհաննիսյանի վարած “Երջանկության մեխանիկա”  նախագիծը Հանրային հեռուստաընկերությանն է, եւ “Հանրայինն” է որոշում թե երբ կավարտվի նախագիծը”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Հանրայինի գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը, հավելելով, որ առաջիկայում հաղորդաշարը կավարտվի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Henaran.am-ը գրել էր, որ չնայած Նազենի Հովհաննիսյանը հունվարից հեռուստաընկերության աշխատակից չէ, բայց եթերում շարունակվում է նրա հաղորդաշարը:

Տնօրենի խոսքով, Նազենին հունվար-փետրվարին աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում, եւ քանի որ կա նկարահանումների գրաֆիկ, ապա հաղորդաշարը տեսագրվել է: Հիմա եթերում նախապես  տեսագրված “Երջանկության մեխանիկա”-ի թողարկումներն են, ինչպես նաեւ ընթացքում կրկնվում են լավագույն թողարկումները:

Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը այժմ “Արմենիա” հեռուստաընկերությունում է եւ վարելու է “Ռետրո” նախագիծը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ