25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուղղաթիռը բախվել է ճոպանուղուն եւ ընկել. կան զոհեր

Բելգիայում ուղղաթիռ է վթարի ենթարկվել` բախվելով Ուի քաղաքի ճոպանուղուն: Օդաչուն եւ լուսանկարիչը, որոնք ինքնաթիռում են եղել, զոհվել են, տեղեկացնում է “Lifenews”-ը:

Բախվելով ճոպանուղուն` ուղղաթիռն ընկել է զբոսայգում` բնակելի տներից 15 մետր հեռավորության վրա: Ուժեղ հարվածից այն այրվել է: Արտակարգ դրություն է հայտարարված, քանի որ սպառնալիք կա, որ ճոպանուղու խցերից մեկը կարող է ընկնել: Վթարի պահին խցերում ուղեւորներ չեն եղել:

Հայտնի է, որ զոհված օդաչուն ծառայում էր Բելգիայի ռազմաօդային ուժերում եւ ղեկավարում էր օդաչուների  սեփական դպրոցը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ