19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծաղիկներ կապանցի եւ վանաձորցի կանանց

Ծաղիկներն ու բացիկները կապանցի կանանց

Մայրության եւ գեղեցկության միամսյակը “Կանանց իրավունքների կենտրոն” ՀԿ-ն յուրահատուկ եզրափակեց Սյունիքի մարզկենտրոնում: Կապանի փողոցներում անցորդ կանանց նրանք նվիրում էին ծաղիկներ: Կենտրոնը նաեւ իրենց շահառուների`բռնության ենթարկված կանանց կողմից պատրաստված բարեմաղթանքներով բացիկներն էր նվիրում գեղեցիկ սեռի ներակայացուցիչներին:

ՀԿ-ի ներկայացուցիչներին էին միացել նաեւ Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները` բեմական հագուստներով ու թատերական կերպարներով:

Վանաձորցի Կարաբալաները

Վանաձորցի Կարաբալաները

Իսկ Վանաձորում էլ երիտասարդ Կարաբալաներն էին փողոց դուրս եկել:

Մեկ-երկու կանանց ծաղիկներ նվիրելուց հետո, հետաքրքիր էր, որ նրանք համատարած ծաղիկներ նվիրում էին գեղեցկության եւ ծաղիկների սրահների աշխատողներին:

“Եթե ձեզ վրա էլ գոռան` ասեն` արա, լա էտ ծաղիկից մի հատ էլ ինձ տուր,դուք էլ կմոռանաք թե ինչի համար եք դուրս եկել փողոց, բոլոր ծաղիկները կնվիրեիք 200 դրամանոց ծաղկին կարոտ մնացած “բիզնես լեդիներին” ,-Henaran.am-ի թղթակցին ասացին վանաձորցի Կարաբալաները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ