25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քարոզարշավը, Զատիկը, կարգախոսներն ու հոգեւոր հոր խոսքը /վիդեո/

Ըստ Հայաստանի “Ընտրական օրենսգրքի” գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը սկսում է նախընտրական քարոզչությունը եւ ավարտվում` քվեարկության օրվանից մեկ օր առաջ:

Ըստ այդմ էլ ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը, ժամը 24-ը` մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում գրանցված մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուներն ու համամասնական ընտրակարգով գրանցված քաղաքական ուժերը կարող են իրականացնել նախընտրական քարոզարաշավը: Այն կտեւի մինչեւ մայիսի 4-ը:

Համամասնական ընտրակարգով գրանցվել են Հայաստանի հանրապետական կուսակցություն, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, Հայ ազգային կոնգրես դաշինքը, “Ժառանգություն” կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հայ Յեղափոխական դաշնակցությունը, “Օրինաց երկիր” կուսակցությունն ու “Միավորված հայեր” կուսակցությունը:

Մեծամասնական ընտրակարգով գրանցվել է 155 թեկնածու: Henaran.am-ը արդեն տեղեկացրել է, թե ինչպես եւ ինչ դեմքերով են ներկայանալու կուսակցությունները ընտրողներին: Արդեն հստակեցվել են քաղաքական ուժերի կարգախոսները: Եվ այսպես.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն-“Հավատա՛նք, որ փոխենք”

“Բարգավաճ Հայաստան” կուսակցություն-“Հավատա՛, վստահի՛ր, պահանջի՛ր”, “Հզոր պետութուն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք”, “Մեր խոսքը գործ է”:

“Ժառանգություն” կուսակցություն-“Գալի´ս ենք…”, Նշանաբաններ` “Միասին սարե´ր ենք շարժելու”, “Մի´շտ ժողովրդի կողքին” եւ “Աշխատա´նք, ոչ թե ողորմություն”:

Հայ ազգային կոնգրես դաշինք- “Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին”

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն-“Ես` մենք ենք, հաղթենք միասին”

Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցություն-“Ազատություն, արդարություն, Դաշնակցություն”

Հայաստանի կոմունիստական կուսակցություն-“Կոմունիստների հաղթանակը ժողովրդի հաղթանակն է”

“Միավորված հայեր” կուսակցություն-“Երրորդ ուժ, նոր ուժ, նոր դեմքեր”, “Ճշմարիտ սոցիալ-իրավական պետություն եւ իրավունքի գերակայություն”, “Կյանքի կոչենք ազգին ծառայող օրենքի երաշխավորությամբ”, “Հայե՛ր, միացե՛ք իրավական երկրում”

“Օրինաց երկիր” կուսակցություն-“Վստահե՛ք, որ կառուցենք օրենքի Հայաստան”:

Նախընտրական քարոզարշավը այս անգամ համընկավ  Զատկի տոնին: Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Թովմա Անդրեասյանը ծանոթ չի կուսակցությունների կարգախոսներին, քանի որ քաղաքականությամբ չեն զբաղվում: Սակայն կարծում է, որ Զատկի օրվա խորհուրդը կկորցնի իմաստը: “Կարծում եմ, քրիստոնյա հավատացյալը այդ օրը չի գնա հանդիպումներին”,-ասաց քահանան:

Նա միայն մի խորհուրդ ունի` հիշել, որ եղբայրներ են, ու պայքարը եղբայրների մեջ է:

“Մենք քրիստոնյա ենք, պետք է հիշել եւ քարոզարշավին եւ ընտրությունների օրը, որպեսզի գութն ու ներողամտությունը չխաթարվի”,-ասաց Տեր Թովման:

Հոգեւոր հոր խոսքը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ