19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում դեռեւս չի եղել ընտրախախտումների այդպիսի կանխարգելող համակարգ, ինչպիսին հիմա ունենք. Դավիթ Հարությունյան

‘Մենք չենք տեսնում սկանդալ նրանում, որ չենք ստորագրել ՀՔՄ կողմից քաղաքական կուսակցություններին առաջարկած  ընտրությունների նկատմամբ վերահսկողության մեկ միասնական շտաբ ստեղծելու մասին նախագիծը, այնուամենայնիվ, մենք առաջարկում ենք այլ ճանապարհ’,- Արմենիա հեռուստաընկերության ‘Ժամը’ լրատվական հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով` Հանրապետականի կողմից առաջարկված ընտրությունների վերահսկողության նախագիծը ժամանակին ընդունվել էր նաեւ կոալիցիայի կողմից, եւ Դավիթ Հարությունյանը չբացառեց, որ  կոալիցիոն գործընկերները, այնուամենայնիվ , կմիանան այդ կանոններին:

‘Այս կանոնները նախատեսում են ակտիվ քայլեր, այսինքն` կուսակցությունը պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի այդ կանոնների իրականացումն ապահովելու համար: Ընտրական օրենսգիրքը սահմանում է արգելքներ, երբ ասվում է` պետք է արվի սա, իսկ սա չպետք է արվի:

Մենք այս կանոններով ասում ենք, թե ինչ քայլեր պետք է  ձեռնարկվեն, որպեսզի վերացնենք այդ խախտումները, որպեսզի ապահովվի այն մթնոլորտը, որն իսկապես հարիր է մեր քաղաքական կյանքին’’,- ասաց Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ այդ  կանոնների համատեղ ընդունումը նշանակում է, որ  հենց մասնակիցներն են սահմանում իրենց համար խաղի կանոններ:  Օրենքը ընդունում է Ազգային Ժողովը, կանոնները ստանձնում են բոլորը:

Հանրապետական գործչի համոզմամբ` մեր քաղաքական մշակույթն այն աստիճան զարգացած չէ, որպեսզի հնարավոր լիներ բավարարվել  կամովին ազատ եւ արդար ընտրությունների անցկացման պատրաստակամության մասին հայտարարություններ անելով: Անվստահությունը ընտրությունների նկատմամբ ստիպում է քաղաքական ուժերին մանրամասնել այդ կանոնները :

Միաժամանակ, Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ պետք  չէ հակադրություններ տեսնել այդ նախաձեռնություններում, քանի որ ընտրությունների վերահսկման մեխանիզմները բազմաթիվ են:

Այն հարցին, արդյոք Հանրապետական կուսակցությունը առաջարկել է  այլ կուսակցությունների ստորագրել այդ կանոնների տակ, Դավիթ Հարությունյանն ասաց.’’Ես գտնում եմ, որ ճիշտ  չէ, երբ մի կուսակցություն առաջարկում է խաղի կանոնները, մենք առաջարկել ենք ընդամենը նախագիծ, ոչ թե հրավիրում ենք այլ քաղաքական ուժերին ստորագրել այդ նախագծի տակ, այլ հակառակը, մենք առաջարկում ենք, որպեսզի քաղաքական ուժերը  հավաքվեն ու սկսեն քննարկել այն նախագիծը, որը մենք առաջարկել ենք:

Եվ ես վստահ եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ կունենա իր ասելիքը, իր լրացումները, ինչու չէ` որոշ հարցերի շուրջ նաեւ անհամաձայնություններ , եւ կփորձենք գալ կոնսենսուսի: Արդյունքում կձեւավորվեն կանոններ, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար’’:

Դավիթ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ  այս ընտրությունները առաջընթաց են գրացելու: ‘’Յուրաքանչյուր ընտրություններ ունենում են իրենց թերությունները, սակայն ընտրությունների թերությունները եւ անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ  դրանք տարբեր հասկացություններ են:

Ընտրական օերնքսգրքում առաջադրված փոփոխությունները աննախադեպ էին, Հայաստանում դեռեւս չի եղել ընտրախախտումների այդպիսի կանխարգելող համակարգ, ինչպիսին հիմա ունենք, ընտրողների ցուցակների թափանցիկություն, ֆինանսական վերահսկողություն,  գովաղդային վահանակների եւ հեռուստատեսային ժամերի բաշխում եւ ի վերջո` բողոքարկման մեխանիզմներ’’:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ