20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

‘Ժառանգությունը’` քյավառական պարերով

Պենք պատրաստ չենք որեւէ մեկի հետ միանալ, մենք պատրաստ ենք  միասին ինչ-որ գործ անել : Այս մասին “Արմենիա ” հեռուստաընկերության ‘’Ժամը’’ լրատվական հաղորդման ժամանակ հայտարարեց ‘’Ժառանգության’’ փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը` խոսելով առաջիկա ընտրությունների մասին: Նրա խոսքով` այսօր թիվ  մեկ խնդիրը ազատ արդար ընտրությունների անցկացումն է:

‘’Առայժմ մենք խնդիր ունենք նվաճել այն հարթակը, որի վրա  քաղաքական ուժերը կկարողանան իրենց գաղափարների մասին խոսել : Եվ  պատահական չէ, որ գաղափարա-քաղաքական տարբեր, նույնիսկ բևեռային հակասություններ ունեցող ուժերը այսօր պայքարում են միասին, որպեսզի այդ ազատ հարթակը ստեղծվի: Այսօր մեր քաղաքական դաշտի գերխնդիրը դա է’’,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Անդրադառնալով ‘’Ժառանգության’’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ‘’Ժառանգությունը’’ քարոզարշավը պարով է սկսելու, եւ պատասխանելով հարցին` ինչ պարով է այն սկսվելու` քոչարիով թե տանգոյով, Դավիթ Հակոբյանն ասաց, որ ինքը տիրապետում է այն պարերին, որոնք տիրապետող են Քյավառի հարսանիքներում, եւ հենց այդ պարով է սկսելու քարոզարշավը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ