18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Օշականում հնչած կրակոցները կապ չունե՞ն ռումբի պայթյունի հետ

Երեկ` ապրիլի 8-ին Օշականում հնչած կրակոցները նախընտրական ենթատեքստ չունեն:

Վիճաբանության մասնակիցները, ըստ գյուղապետ Արամ Ներսիսյանի խորթ հորեղբոր որդիներ են եղել:  Նախնական տեղեկություններով, վիճել են պապենական տան պատճառով: Թունդ վեճը վերածվել է ծեծկռտուքի:

“Անդրանիկ Պողոսյանը հիվանդանոցում վիրահատվել է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը: Հիշեցնենք, որ գյուղացիների պատմելով գյուղում կրակոցների եւ նռնակի պայթյունի ձայներ են լսվել:

Գյուղապետը չի հերքում դա, բայց նրա խոսքով,  նռնակը նետվել է Քասախ գետի մոտակայքում, ինչը ենթադրվում է, որ “ձուկ էր բռնում եւ կապ չունի վիճաբանության հետ”: “Ում անունը որ Անդրանիկը տվել է, նրան այժմ հարցաքննում են, բայց էդ մարդը ասում է, ինքը կապ չունի, ոչինչ չի արել”,-ասաց գյուղապետը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը Օշականում ապրիլի 7-ին տեղի ունեցած միջապեպի պատճառները դեռ պարզ չեն. ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ