16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կոմիկ օլիգարխների, տգետ կապիտալիստների կողքին` զարգացած նախարար

‘Շատ կուզենայի, որ մեր ապագա պատգամավորների անձնական եւ արտաքին  քաղաքական կյանքի պատկերները համընկնեին, որ  դիմակ չլիներ, որովհետեւ տվյալ պատգամավորը  ունի ինչեր, ինչեր եւ ինչեր, մյուս կողմից հանդես է գալիս փարիսեցիաբար, թե պետք է երեխաներին օգնենք, եւ մեծ մասամբ մատը մատին չեն տալիս’,- այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրող Արտեմ Հարությունյանը` խոսելով հայաստանյան քաղաքական  կերպարների մասին:

Գրողի խոսքով` քաղաքականության մեջ ունենք կոմիկականության հասնող օլիգարխներ,որոնք զավեշտական հարցազրույցներ են տալիս, կան նաեւ տգետ-կապիտալիստներ, որոնք  շահից այն կողմ բան չեն տեսնում:

‘Ունենք նաեւ լավ կերպարներ քաղաքականության մեջ, ես շատ հավանում  եմ մեր արտաքին գործերի նախարարին, ով խելոք ու զարգացած մարդ է եւ  մշակույթի նախարարին` իր նվիրվածության համար’,- ասաց Արտեմ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ