25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարվա ամենաոճային երիտասարդները` ըստ “GQ”-ի /ֆոտո/

Դենիել ՌեդքլիֆԴարեն ՔրիսՎարկանշային “GQ” տղամարդկանց ամսագիրը հրապարակել է մինչեւ 30 տարեկան ամենաոճային տղամարդկանց ցանկը:

Առաջին տեղում է հայտնվել ամերիկացի դերասան, հեղինակ եւ երաժիշտ 25-ամյա Դարեն Քրիսը, ով հայտնի դարձավ Հարրի Փոթերի դերը կատարելով համանուն մյուզիքլում:

Երկրորդ հորիզոնականում երեխա Հարրի Փոթերի դերակատար 22-ամյա Դենիել Ռեդքլիֆն է` թատրոնի եւ կինոյի բրիտանացի դերասան, ով ամեն կերպ փորձում է ազատվել փոքրիկ հրաշագործի կերպարից:

Երրորդ հորիզոնականում է 29-ամյա բրիտանացի դերասան Ջեք Հյուսթոնը, ով  աղմկահարույց “Մթնշաղ” սագայի 3-րդ մասի աստղերից է:

Ոճային երիտասարդների ցանկում են հայտնվել նաեւ “Jonas Brothers” խմբի անդամներ,  դերասաններ եւ երաժիշտներ Ջո Ջոնասը եւ Նիք Ջոնասը, 25-ամյա ամերիկացի դերասան Արմի Հեմերը, 28-ամյա սցենարիստ, կոմպոզիտոր եւ դերասան Դոնալդ Գլովերը, Բրիտանացի դերասան Էնդրյու Գարֆիլդը, 18-ամյա երգիչ Ջասթին Բիբերը եւ 24-ամյա բրիտանացի դերասան եւ երաժիշտ Էդ Ուեսթուիքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ