23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սկանդալային դերասանուհու կործանման համար մեղադրում է մորը

Դերասանուհի Լիվ Թայլերի մայրը` Բեբե Բյուելը ցանկանում է օգնել սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանին, ում կարիերան անհաջողության է մատնված օրենքի հետ խնդիրների եւ վերականգնողական կենտրոններում բուժվելու պատճառով: Բեբեն երազում է, որ Լինդսին  կտրուկ փոխի իր կյանքը: Նրա կարծիքով` ինքը գիտի` ինչպես օգնել աստղին կյանք վերադառնալ:

“Եթե Լինդսին ինձ հետ մեկ տարի անցկացնի, դուք նրան չեք ճանաչի: Իսկ 2 տարվա ընթացքում ես կարող եմ նրան օգնել “Օսկար” ստանալ: Նա ամեն ինչ ունի հաջողության հասնելու համար, սակայն նրա կողքին այնպիսի մարդիկ են, որոնք չեն թողնում նրան նորմալ կյանքով ապրել,”-նշել է Բեբեն:

Բեբեն նաեւ քննադատել է դերասանուհու մորը` Դինա Լոհանին, ով անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել աղջկան օգնելու համար` հայտարարելով, որ նա  պարզապես չի հասկանում` ինչ է նշանակում մայր լինելը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ