26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հաղորդավարի վրա ուղիղ եթերում հավկիթներ են նետել /վիդեո/

Հույն հեռուստահաղորդավար Պանագիոտիս Վուրհասի վրա հավկիթներ եւ յոգուրտ են նետել “Epiros TV” հեռուստաալիքի ուղիղ եթերում:

17 հակաֆաշիստներ` դեմքները կտորներով ծածկած ստուդիա են ներխուժել երեկոյան եթերի ժամանակ: Հակաֆաշիստները լոզունգներ են բացականչել` պահանջելով չթողնել եթեր հեռարձակել նեոնացիստների հաղորդումները:

Հաղորդման հյուրն անմիջապես հեռացել է, իսկ հաղորդավարը շփոթված կանգնել է թռչող հավկիթների եւ յոգուրտի “տարափի” տակ եւ միայն հասցրել է սեղանի վրայից վերցնել համակարգիչը: Անհեթեթ միջադեպը տեւել է մոտ 40  վայրկյան:

Հակաֆաշիստների վրդովմունքն առաջացրել էր նախորդ շաբաթ հրավիրված հաղորդման հյուրը` “Ոսկե արեւածագ” աջ կուսակցության առաջնորդը, որին մեղադրում են գաղթականների վրա հարձակումների մեջ: Ըստ վերջին հարցումների` “Ոսկե արեւածագը” կարող է հայտնվել խորհրդարանում առաջիկայում կայանալիք ընտրությունների արդյունքում:

http://youtu.be/h85ABvnBLqQ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ