25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրջ միջադեպ թուրք-սիրիական սահմանի վրա

Լուրջ միջադեպ է տեղի ունեցել թուրք-սիրիական սահմանի վրա: Կրակ է  արձակվել սիրիացի փախստականների ճամբարի վրա: Ինչպես տեղեկացնում է “Интерфакс”-ը, առնվազն 2 մարդ է զոհվել, 15-ը վիրավոր են:

Ամենայն հավանականությամբ հարձակումն իրագործել են սիրիական զորքերը: “ИТАР-ТАСС”-ի տվյալներով` Թուրքիայի արտգործնախարարությունն արդեն խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Սիրիայի կողմից Թուրքիայի տարածքում կրկին կրակոցներ հնչեն:

Արտգործնախարարությունը նշել է նաեւ, որ վերջին օրերին ռազմական գործողությունները տեղափոխվել են 2 երկրների սահմանի մոտ:

Ի դեպ, այսօր Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբար է այցելելու ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը, ինչպես նաեւ ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնը եւ Ջո Լիբերմանը:

Ներկա պահին Թուրքիայի տարածքում գտնվող ճամբարներում բնակվում է ավելի քան 25 հազար սիրիացի փախստական:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ