20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զատկի հրաշքը` ՉԹՕ /վիդեո/

Զատկի տոնի նախօրեին համացանցում հայտնվել է  մի տեսանյութ ՉԹՕ-ների մասին: Տեսանյութը նկարահանվել է անհայտ ինքնաթիռից  անհայտ ուղեւորի կողմից: Այն կարող էր անհայտ մնալ, ինչպես նմանատիպ հազարավոր տեսանյութեր, եթե չլիներ մի հետաքրքիր պահ. ՉԹՕ-ն, որը նկարահանվել է ինքնաթիռից, հավկիթի տեսք ունի, ինչն էլ պատճառ  է դարձել, որ մի շարք ԶԼՄ-ներ խոսեն “Զատկի հրաշքի” մասին:

Տեսանյութին արված մեկնաբանությունից  կարելի է եզրակացնել, որ նկարահանումը կատարվել է Սեուլի վրայով թռչող ինքնաթիռից: “Հավկիթը” տեսանյութում  լավ չի երեւում, սակայն հասկանալի է, որ այն արծաթագույն է:

Եթե ուշադրություն դարձնեք  “crazybreakingnews” օգտատերի էջին, որտեղ տեղադրվել է տեսանյութը, կարելի է ենթադրել, որ սուրբ տոնի նախօրեին աշխարհն ուղղակի գրոհել են “թռչող զատիկային հավկիթները“: Ապրիլի 4-ին նմանատիպ “հավկիթային թռիչքներ” են նկարահանվել նաեւ  Կանբեռայի վրայով թռչող ինքնաթիռից, իսկ մարտի 18-ին` Ամստերդամի երկնքից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ