29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Օլիգարխերը միեւնույն է` զոհաբերվելու են

image_8522

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով առաջիկա ընտրություններին սպասվող անակնկալների մասին, քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը նախ մեջբերեց թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ցուցակով առաջադրված Սամվել Ֆարմանյանի տեսակետը, թե խորհրդարանում տեսակի կռիվ է գնալու:

Աշոտ Մանուչարյանի կարծիքով` շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել հայրենի օլիգարխիայի համար: Եթե ամեն ինչ գնա անգլո-սաքսոնական ուղղվածությամբ, որի ազդեցության ներքո գործում է “Հանրապետական” կուսակցությունը, ապա ընտրությունները պետք է  անցկացվեն ազատ ու արդար, օլիգարխները չպետք է լինեին ցուցակներում, եւ իշխող կուսակցությունը պետք է մեծամասնություն կազմի խորհրդարանում:

Ըստ Ա.Մանուչարյանի, քանի որ օլիգարխների ցուցակում չլինելը, չի կարող ապահովել իշխող կուսակցությանը մեծամասնություն, ահա ինչու որոշ օլիգարխներ, այնուամենայնիվ,  ընդգրկվեցին  ցուցակներում:

‘’Թեեւ օլիգարխները կան ցուցակում եւ անցնելու են խորհրդարան, միեւնույն է արդյունքը նրանց համար լավ չի լինելու: Հայրենական օլիգարխիան միեւնույն է` զոհաբերվելու է: Ընտրություններից հետո կամ նրանց մղելու են տնտեսական հատված, հետո քիչ-քիչ չեզոքացնեն, կամ էլ սկսելու են ճնշումներ գործադրել նրանց վրա’’,- ասաց Աշոտ Մանուչարյանը` հավելելով, որ փրկվելու համար օլիգարխիան մի ճանապարհ ունի.

եթե օլիգարխները իրենց հարստությունը վերածեն երկրի զարգացմանը նպաստող տեխնոլոգիաների, ապա մարդիկ եւ իշխանությունները կմտածեն, որ նրանք կարող են նաեւ օգուտ բերել, եւ նրանց չեն զոհաբերի, իսկ հակառակ դեպքում` օլիգարխիան դաժան պարտություն է կրելու:

Աշոտ Մանուչարյանը օլիգարխներին համեմատելու համար օրինակ բերեց Իրանի նախագահ Ահմադինեժադին, ով լինելով հարուստ նավթային երկրի նախագահ, իր ողջ հագուկապը 100 դոլարից չի անցնում, այնինչ մեր օլիգարխների հագուկապը, մեքենաներն ու կենսակերպը հազարավոր դոլարների է հասնում, եւ նրանք վայելում են ընչազուրկ ժողովրդի հակակրանքը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ