18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հաշմանդամները ընտրելու խնդիր ունեն

“Այս տարվա ընտրությունները մատչելիության առումով կտարբերվեն մնացած բոլոր ընտրություններից: Մոտ չորս տոկոսով էլ այս տարի առաջընթաց կլինի, կբարելավենք ցուցանիշները: Ցավալին այն է, որ դանդաղ ենք առաջ գնում”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Փարոս” ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանը`անդրադառնալով հաշմանդամների ընտրության մասնակցության իրավունքին: Սակայն սա դեռ չի նշանակում, թե խնդիրը լուծվել է:

“Մենք ընդհանուր առմամբ պատրաստ չենք ընտրություններին: 2003-ի տվյալներով ունենք 87 տոկոս անմատչելի ընտրատեղամասեր, 2007-2008 թթ. ցուցանիշը 2 տոկոսով բարելավվել է, այն էլ դրամաշնորհների միջոցով”,-ասաց նա` նշելով, որ արդեն 10 տարի է զբաղվում են խնդրով:

Օհանյանի խոսքով, Հայաստանին այդ հարցը լուծելու համար 40 տարի է անհրաժեշտ: Այսօր միայն 82 տեղամաս է պատրաստ ընդունել հաշամանդամներին: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրատեղամասերի մատչելիության պատասխանատվությունը տեղական ինքնակառավարման մարմինների վրա է: Սակայն նրանք կարծես չեն ուզում անել իրենց գործառույթը: Տեղամասերը հաշմանդամներին մատչելի դարձնելուն օգնել են դրամաշնորհային ծրագրեն ու որոշ կուսակցություններ: Ի դեպ, Հայաստանում կա շուրջ 172 հազար ընտրելու իրավունք ունեցող հաշմանդամ, ինչը ընտրազանգվածի 6%-ից ավելին է:

Այն հարցին, թե հնարավոր չէ արդյո՞ք տեղաշարժվելու խնդիր ունեցող հաշմանդմաներին ընդգրկել մի ցուցակում եւ նրանք քվեարկեն այնպիսի մի տեղամասում, որ պայմաններ լինեն, Օհանյանն ասաց, որ այդ հարցը քննարկվել է: “Բայց ասացին, որ դա կարող է ավելորդ խոսակցությունների առիթ տալ` կապված կեղծիքների հետ”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ