25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայտնի երգչուհիների կողքին` շնորհալի ուսանողներ

Այսօր` ապրիլի 10-ին, ‘Շառլ Ազնավուրի’ անվան հրապարակում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի հետ համատեղ կազմակերպել է բացօթյա համերգ` “Ուսանողական գարուն”:

“Ուսանողական գարունը” արդեն ավանդական դարձած միջբուհական միջոցառում է, որի նպատակն է  հնարավորություն տալ տաղանդավոր ուսանողներին ինքնադրսեւորվելու եւ ուսանողական տոն ապահովելու համար:

ՀՀԿ Երիտասարդական թեւի նախագահ Կարեն Ավագյանի խոսքով` պատահական չէ, ուսանողները Հանրապետականի հետ են եւ Հանրապետականի շարքերում, որովհետեւ  այս  տարիների ընթացքում ուսանողները հավատացել են մեզ եւ մասնակիցը եղել մեր ծրագրերին:

Ուսանողների համար տոնը կայացավ եւ ուշագրավ էր, որ 2 ժամ տեւած միջոցառման ժամանակ բեմում հայտնի երգիչ-երգչուհիների կողքին հանդես եկան նաեւ ուսանողներ:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀԿ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ