18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք իշխանությունը դիտարկել ենք ոչ թե որպես վայելք, այլ որպես պարտականություն. ՀՀԿ նախագահ

Մեր ամենամեծ քննադատներն ինքներս ենք, ինքներս ենք ասում, որ մեզ շատ բան չհաջողվեց, ինքներս ենք ասում, որ հայտարարված արժեքների եւ իրականության մեջ կա մեծ տարբերություն: Բայց որեւէ մեկը չի կարող մեզ մեղադրել, որ մենք չենք աշխատել ու ջանք չենք գործադրել:

Էջմիածնեցիների հետ հանդիպումն այս խոսքերով սկսեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Էջմիածնի հրապարակում նրան  լսելու  էին եկել ոչ միայն էջմիածնեցիները, այլեւ հարակից համայնքերի բնակիչները:

“Մենք իշխանությունը դիտարկել ենք ոչ թե որպես վայելք, այլ որպես պարտականություն: Հնարավոր է , որ 4-5 տարվա ընթացքում մեր երկիրը չդառնա իդեալական, բայց անհնար է, որ 4-5 տարի հետո մեզ մեղադրեն կոպիտ սխալերի ու լոդրության մեջ: Մենք երբեք այդպիսին չենք եղել. մեր անցած ճանապարհն է դա ասում”,-նշեց նախագահը:

Նախագահն անդրադարձավ նաեւ տնտեսական ճգնաժամին ու շեշտեց, որ “մեր տնտեսությունը չփլուզվեց, սոցիալական ծրագրերը չկրճատվեցին”: Սերժ Սարգսյանը հատուկ շեշտեց, որ այսօր հավաքվել են սուրբ քաղաքում եւ ժողովրդին հորդորեց լինել ավելի պահանջկոտ. “Ձեր հրաշալի քաղաքապետից էլ ավելին պահանջեք”:

Նախագահը նշեց, որ ՀՀԿ-ի կարգախոսը շատ մտածված եւ ճիշտ է ընտրված, նշեց, որ առանց հավատի որեւէ բան չի կարող լինել: Սերժ Սարգսյանը կրկնեց այն միտքը, որն արտահայտել էր նաեւ Փարաքարում. “Անհավանական ու անիրական խոստումներ շատ կլինեն, բայց ես ձեզ խոստանում եմ մի բան` աշխատել առավոտից երեկո, աշխատել ուժերի գերագույն լարումով, նույնը պահանջել իմ թիմակիցներից եւ պետական պաշտոնյաներից: Արդյունքում կունենանք ավելի լավ հայրենիք, քան այսօր”:

Սերժ Սարգսյանը միեւնույն ժամանակ նշեց, որ խնդիրները  որքան էլ շատ լինեն, ակնհայտ է, որ մենք զարգացում ունենք: Նախագահին էջմիածնեցիները ջերմ ընդունելության արժանացան. “Շոյված եմ”,-ժողովրդին դիմեց նախագահը եւ ավելացրեց, որ նույն վերաբերմունքը  ցուցաբերվելու է նաեւ իրենց նկատմամբ:

ՀՀ նախագահին ուղեկցում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, գեներալ  Մանվել Գրիգորյանը, ՀՀԿ մեծամասնական թեկնածու Սեյրան Սարոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ