18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աստվածապաշտ ոստիկանապետին համոզե՞լ է. հավատում են ու փոխվում /վիդեո/

Ապրիլի 16-ին Հայաստանի ոստիկանությունը կտոնի իր կազմավորման 11 ամյակը: Տոնի առիթով ոստիկանությունը ինչպես միշտ այս տարի էլ տոնին ընդառաջ գովազադային պաստառներ է տարածել, որտեղ ոստիկանները ներկայացված են իբրեւ բարեկամ, զավակ, պաշտպան, հայրիկ, ընկեր, եղբայր: Նկատենք, որ նախանցած տարի գովազդային վահանակները սարսափազդու էին` դիմակավորված հատուկ ջոկատայիններ:

Սա թերեւս նշանակում է, որ ոստիկանությունն էլ որդեգրել երկրի նախագահի “Հավատանք, որ փոխենք” կարգախոսը: Մնում է, որ ոստիկանները էությամբ էլ փոխվեն ու ավելի բարի լինեն իրենց գործողություններում:

Ի դեպ, Henaran.am-ի տեղեկություններով, պաստառների եւ սոցգովազդների նման մտահաղացումը  հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն է, ով կարողացել է աստվածապաշտ ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանին  համոզել, որ ճիշտը նման բովանդակությամբ նյութերն են:

“Չգիտեմ ձեզ որտեղից նման տեղեկություններ, ոստիկանության պետին համոզելու խնդիր չկա: Նա մեր առեջւ նոր մոտեցումներ է դրել, ինչն էլ արտացոլվել է  նաեւ այդ նյութերի եւ սոցգովազդների բովանդակության մեջ”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում պարզաբանեց ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ