23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

” Ուրեմն Զոլյանի հետ կհանդիպենք դատարանում”. կրթական սկանդալի ենթատեքստը

ՀՀ օրենքները քաղաքական ենթատեքստ չունեն եւ պարտադիր են կատարման բոլոր այն մարդկանց համար, ովքեր պատասխանատու են այս կամ այն ոլորտում համապատասխան գործառույթներ իրականացնելու համար: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով այն հարցին`արդյոք աշխատանքային կոնֆլիկտը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ ունի քաղաքական ենթատեքստ:

Նշենք, որ մամուլում շրջանառվում էր այն տեսակետը, թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ Սուրեն Զոլյանի միջեւ հարաբերությունների լարումը քաղաքական ենթատեքստ ունի, եւ որ Աշոտյանի դեմ Զոլյանին ‘’քաջալերողը’’ ԲՀԿ-ն է:

ԿԳ նախարարը նշեց, որ ամեն մարդ պետք է իր տեղում լինի.’’Ես իմ տեղում պետք է լինեմ, դպրոցի տնօրենը` իր տեղում, բուհերի ռեկտորները` իրենց տեղում, իսկ  մնացածը` քաղաքական շահարկումներ են’:

Անդրադառնալով այն խնդրին, որ Սուրեն Զոլյանը դիմել է  դատարան` ԿԳ նախարարի գործողությունները անհիմն ճանաչելու նպատակով, ԿԳ նախարարը պատասխանեց կարճ. ’’Ուրեմն Զոլյանի հետ կհանդիպենք դատարանում’’:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ