24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7-ը. ՀՀԿ նախագահ

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Արմավիրի մարզ այցելության շրջանակներում այցելեց նաեւ Մյասնիկյան համայնքի հիմնանորոգված միջնակարգ դպրոցը: Դպրոցը քայքայման շեմին էր եւ գտնվում էր  խարխլված վիճակում: Այսօր այն ժամանակակից ուսումնական  հաստատություն է, որտեղ մոտ 600 աշակերտ եւ 44 ուսուցչական կազմը կսովորեն լուսավոր եւ ջեռուցվող պայմաններում:

Նախագահը համայնքի բնակիչների հետ հանդիպմանը շեշտեց, որ մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7-ը, 8-ը, եւ պետք է այնպես անել, որ այս գործընթացի ընթացքում թշնամությունը չավելանա.

“Յուրաքանչյուրը պետք է իր աշխատավայրում կատարի այն, ինչ պարտավոր է, յուրաքանչյուրը պետք է լավ  աշխատի,-նշեց նախագահն ու հավելեց,-մենք պետք է այնպես անենք, որ ուրիշի բեռը թեթեւացնենք, այլ ոչ թե բեռ դառնանք”:

Նախագահի խոսքով` պետք է հավատալ, որ մենք ի վիճակի ենք անցկացնելու քաղաքակիրթ եւ լավ ընտրություններ: Նա շնորհակալություն հայտնեց համայնքի բնակիչներին` սատարելու համար եւ նկատեց. “Եթե ես եմ վատ աշխատում, թող ես ամաչեմ, եթե կառավարությունն է վատ աշխատում, թող կառավարությունն ամաչի, բայց դուք պետք է  լավ աշխատեք: Ձեզնից յուրաքանչյուրը շատ բան կարող է անել”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ