25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

‘Բարգավաճ Հայաստան’-ը պետք է լրացուցիչ մեկնաբանություններ տա. Գագիկ Մինասյան

Եվ ընտրակաշառքները, եւ ապօրինի անձնագրերի հավաքումը դատապարտելի արարք է, եւ ցանկացած այդպիսի դեպք պետք է ուսումնասիրվի, ու մեղավորները պիտի պատժվեն, անկախ այն բանից, որ կուսակցության կողմից է դա ներկայացվում: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը` մեկնաբանելով ‘’Ժառանգության’’ կողմից ԲՀԿ-ին հասցեագրված անվստահությունն ու ապօրինի գործողությունների մասին մեղադրանքները:

Հիշեցնենք, որ այսօր ՀՔՄ նիստից հետո ‘’Ժառանգության’’ փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը լրագրողներին ասել էր, որ Գավառում ԲՀԿ-ն մարդկանց անձնագրերն է վերցնում ու կաշառք է բաժանում, իսկ դրա հետ կապված ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն ասել էր, որ չի մեկնաբանում այդ հարցը:

‘’Եթե հստակ ասվել է, որ դրա իրականացնողները կոնկրետ կուսակցության ներկայացուցիչներն են,ապա տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ այդ կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարում գտնվող մարդը այդ հարցի հետ կապված որեւէ պարզաբանում չունի’’,- ասաց Գագիկ Մինասյանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ եթե Վարդան Օսկանյանը ստորագրել է  ընտրությունների վերահսկման միջկուսակցական շտաբ ստեղծելու մասին համաձայնագիրը, ապա դա եղել է Գագիկ Ծառուկյանի լիազորությամբ, Գագիկ Մինասյանը նկատեց, որ եթե առաջնորդվենք Նաիրա Զոհրաբյանի հայտարարությամբ, ուրեմն պետք է ԲՀԿ-ն բարձրաձայնի, թե որ պարագայում է Վարդան Օսկանյանը կուսակցության անունից խոսում, եւ որ պարագայում է խոսում իր անունից:

‘’Հակառակ դեպքում հասարակությանը մոլորեցնելը, հատկապես նախընտրական շրջանում, բավական մտահոգիչ է: Այդ գործելաոճը որեւէ կուսակցության որեւէ լավ տեղ չի տանի, այդ թվում մեր գործընկերոջը’’,- կարծիք հայտնեց Գագիկ Մինասյանը:

Նրա համոզմամբ` եթե կատարվում է մի քայլ` ԲՀԿ  ցուցակի երկրորդ տեղում գտնվող մարդը խոսում է կուսակցության անունից, ապա դա պետք է միշտ այդպես լինի, հակառակ դեպքում “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը պետք է լրացուցիչ մեկնաբանություններ տա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ