25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ալ.Մանթաշյանցը` եկեղեցիների հարեւանությամբ

 Այսօր Երեւանի Սբ.Կաթողիկե եւ Սբ. Աննա եկեղեցիների հարեւանությամբ, Աբովյան փողոցի վրա հանդիսավորությամբ բացվեց հայազգի մեծանուն բարերար Ալ.Մանթաշյանցի արձանը: Ներկա էին Ալ.Մանթաշյանցի թոռը` Ալեքսանդր Մանթաշովը եւ որդին` Միքայել Մանթաշովը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱՄ  նախագահ Արտաշես Գեղամյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, բազմաթիվ արվեստագետներ:

Ողջունելով ներկաներին՝ բարերարի թոռը շնորհակալություն է  հայտնել նախաձեռնության ու ընդունելության համար: ‘Ես ու որդիս ուզում ենք արտահայտել մեր անսահման խորին շնորհակալությունը այսքան ջերմ ընդունելության համար. հատկապես շնորհակալ ենք Երեւանի քաղաքապետին, որ հրավիրելով մեզ Երեւան՝ հնարավորություն ընձեռեց ներկա լինել մեր պապի արձանի բամանը: Իմ հայրը հաճախ էր հիշում, որ իր հոր նվիրական երազանքն է եղել հայ ժողովրդի բարեկեցութույունը’,- նշել է Ալեքսանդր Մանթաշովը:

Աբովյան փողոցում արձանը տեղադրվել է Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ճիշտ այն վայրում, որտեղից ամիսներ առաջ ապամոնտաժվել էին որպես խանութներ գործող ժամանակավոր կառույցները

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ