20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Առաջինը ԲՀԿ-ն է, վերջինը` ՀԱԿ-ը. Հայկական ժամանակ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, ըստ “Հայկական ժամանակ”-ի,  երեկ հրապարակել է ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հեռուստառադիոընկերություններով ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մոնիտորինգի արդյունքները: “Քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ամենաշատ եթերաժամանակ հատկացվել է ԲՀԿ-ին` 1646 րոպե:

Այս ցուցանիշը ներառում է քաղաքական ուժին տրամադրված վճարովի եւ անվճար եթերաժամանակը, ինչպես նաեւ տվյալ կուսակցությունը ներկայացնող գործիչների մասնակցությամբ հաղորդումները եւ լրատվական թողարկումներում կուսակցության գործունեության լուսաբանումը:

Նույն ցուցանիշով 2-րդը ՀՅԴ-ն է, որին հատկացվել է 1528 րոպե հեռուստառադիոեթեր: ՕԵԿ-ը 3-րդն է` 1438 րոպեով, “Ժառանգությունը” 4-րդն է (1306 րոպե), ՀՀԿ-ն` 5-րդը (1145 րոպե), Հայ ազգային կոնգրեսը`6-րդը(998 րոպե) “ ,  – գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ