24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մայիսին բենզինը կթանկանա՞. Հայացք

Ըստ “Հայացք” օրաթերթի, բենզինի իրացման շուկայում ներքին խոսակցություններ կան, որ առաջիկայում բենզինի գինը մեզ մոտ նորից կբարձրանա՝ հասնելով մինչեւ 600 դրամի: Այդ մասին տեղյակ են արդեն նույնիսկ որոշ բենզալցակայանների աշխատողներ:

Թե ինչ իրական հիմքեր կան այս խոսակցությունների համար` հարցի մյուս կողմն է: Հայաստանյան իրականությունը, սակայն, ինչպես գրում է “Հայացք”-ը,  ցույց է տալիս, որ նման խոսակցությունները հաճախ են կյանք առնում, եթե նույնիսկ դրա համար տրամաբանական պատճառներ չկան:

“Այս տարի բենզինի գները Հայաստանում ռեկորդ սահմանեցին: Ասում են՝ մայիսը նոր “ռեկորդ” է բերելու իր հետ:

Ի դեպ, անձամբ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ է այս առումով վերջերս կանխատեսում արել, թե առաջիկա ամիսներին դիզվառելիքի գների բարձրացում է սպասվում: Իսկ դա լինում է հատկապես խոտհնձի շրջանում:

Ամեն դեպքում, այս մտահոգությունները իրատեսական են այնքանով, որքանով իրատեսական է վառելանյութի համաշխարհային շուկայում բենզինի եւ դիզվառելիքի գների հերթական աճը: Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում նավթամթերքի գներն արդեն մայիսի համար ձեւավորվել են առավել բարձր շեմով՝ նավթի 1 բարելի գինը 1,5-2 դոլարով թանկացել է: Այդուհանդերձ, նավթամթերքի միջազգային շուկայում գներն այնքան բարձր չեն, որքան ճգնաժամի ժամանակ էին: Իսկ մեզ մոտ գները դեռ նոր են հասնում “ռեկորդի”. բենզինը Հայաստանում այսքան թանկ դեռ չի եղել:

Մյուս կողմից` հայաստանյան շուկայում սպեկուլյատիվ միտումներ կան: Հերթական ահազանգողը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էր: Այն մարտին գերիշխող դիրքը չարաշահելու եւ փոքր ընկերություններին սնանկացնելու մեղադրանքով վառելանյութ ներկրող եւ իրացնող ամենախոշոր ընկերությանը՝ “Սիթի Պետրոլ Գրուպին” տուգանեց 100 մլն դրամով: Այս ընկերությունը բենզին էր ներկրում եւ վաճառում էժան գնով: Այնինչ այդ հնարավորությունը չեն ունեցել նրանից բենզին ձեռք բերող եւ վերավաճառող ընկերությունները, ինչի հետեւանքով էլ շուկայից դուրս են մղվել:

“Սիթի Պետրոլ Գրուպին” պարտադրվել է վերացնել անհավասար մրցակցային պայմանների ստեղծումն այլ ընկերությունների հանդեպ, այն է՝ վերանայել իր գները: Իսկ սա, բնականաբար, իր հերթին ենթադրում է բենզինի մանրածախ գների բարձրացում”,-ենթադրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ