20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

13-ամյա դեռահասի ամուսնությունը ողբերգության է վերածվել

Գաղտնիք չէ, որ արաբական աշխարհում դեռահաս աղջիկներին ամուսնացնում են տարիքով մեծ տղամարդկանց հետ:

Եմենի 13-ամյա բնակչուհի Աս Իլհամ ալ Մահդիի համար նման հարսանիքը ողբերգության է վերածվել:

Առաջին ամուսնական գիշերվանից հետո աղջկա հարազատները նրան գտել են անգիտակից վիճակում: Երեխայի մոտ վնասված են եղել բոլոր ներքին օրգանները: Իսկ նրա ամուսինը, որը 13-ամյա դեռահասին նախորդ գիշերը ստիպել է ինտիմ հարաբերություններ ունենալ իր հետ, գործերով ինչ-որ տեղ է մեկնել:

Աղջկան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել: 4 օր բժիշկները պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն չեն կարողացել փրկել: Աղջիկը մահացել է ուժեղ արյունահոսությունից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ