25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ովքեր են հանկարծահաս հանդես եկողների հետևում

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովն արձագանքել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը , որտեղ  նշվում էր, որ  ԲՀԿ-ն առաջիկա օրերին խորհրդակցություններ է սկսելու այլ քաղաքական ուժերի հետ` 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելու  եւ կառավարման նախագահական համակարգից հրաժարվելու վերաբերյալ:

Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, նշել է.” Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է:

Պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ որտեղ մշակված:

Իսկ հետագա զարգացումներն իրականում քաղաքական ուժերի ու հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման մի գործընթացի. հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը՝ հետևելով այս հարցի շուրջ նրանց քայլերին”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ