19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քարոզարշավի վերջին օրը բերման կենթարկվեն “Արմենիա”-ի օպերատորներն ու դերասանները. մեղավորը Անժելան է

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը ապրիլի 19-ին դռնփակ դատական նիստում որոշում կայացրեց բերման ենթարկել “Արմենիա” հեռուստաընկերության “Ուր է իմ տղամարդը” սերիալի օպերատորներին, դերասաններին, ռեժիսորներին:

Նրանք Կարեն Արայանի գործով վկա են եւ արդեն դատական երկու նիստ է հավուր պատշաճի տեղեկացվում են, բայց դատարան չեն ներկայանում:

Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը:

Հիշեցնենք, որ Կարեն Արայանը կալանավորվել է անցած տարվա հոկտեմբերի 5-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա ապօրինի տարածել է դերասանուհի Անժելա Սարգսյանի եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ  ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնկագրաֆիկ բնույթ ունեցող լուսանկարները:

Ի դեպ, ժամանակին վարկած էր շրջանառվում, որ լուսանակարները Համացանցում տեղադրելու հարցում Կարեն Արայանին խորհուրդ են տվել Անժելայի խաղընկերուհինրեը, ովքեր “նեղսրտվել” էին Անժելայի համբավից եւ բարձր աշխատավարձից: Դատավորը հաջորդ նիստը նշանակեց  մայիսի 4-ին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ