16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Տեսնել Երեւանը` չխաթարված ճարտարապետական տեսքով

ՀՀԿ առաջնորդ, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում` հանդիպելով շենգավթիցիներին, ասաց, որ խորհրդարանական ընտրությունները չպետք է դիտարկել միայն երկրի ներքին խնդիր:

“Խորհրդարանական ընտրություններին պետք է հավատարիմ մնանք ժողովրդին, եւ լինենք անկախ եւ ժողովրդավար պետություն: ՀՀԿ-ն  հիմա էլ է զբաղված էդ գործով եւ ժողովրդավարություն ենք զարգացնում, հզորացնում պետությունը”,-ասաց նա:  Ըստ ՀՀԿ նախագահի, քաղաքացու իրավունքների ոտնահարումը միայն տվյալ երկրի ներքին հարցը չէ:

Նման երկիրը չի կարող ունենալ միջազգային վարկ եւ հեղինակություն: Սրա հետ մեկտեղ Սարգսյանը ասաց.’Անհեթեթություն է մտածել, որ մենք պետք է լավ բաներ անենք, որպեսզի օտարները գոհ լինեն: Մենք ինչ անում ենք` լավ թե վատ` անում ենք մեզ համար: Մենք ծրագրում ենք փոխել Հայաստանը,  բայց բարեփոխումները առաջին հերթին մեզ համար են”,-ասաց նախագահը:

Նրա խոսքով, բարեփոխումներից գոհ են լինելու գործատուն եւ աշխատողը, առեւտրականն ու գյուղացին, երեւանցին, որը ունենալու է բարեկարգ քաղաք` ճարտարապետական չխաթարվող տեսքով:

Սարգսյանը շենգավիցներին  կոչ անելով ընտրել Հանրապետականին, նաեւ շնորհակալություն հայտնեց նախկին տարիներին ստացած քվեների համար: Նա շեշտեց, որ այս ընտրությունների արդյունքում  կձեւավորվի այն քաղաքական ուժը, որ կղեկվարի երկիրը առաջիկա 5 տարին: Նախագահի մտահոգությունը  լավ ընտրությունների անցկացումն է, որ  այդ “ընտրությունները վայելեն ժողովրդի եւ մեր գործընկերների վստահությունը:

Այդպիսի ընտրություններով ընտրված իշխանությունը անկարող է ավելի մեծ գործ կատարել”:  Նա կոչ արեց ՀՀԿ-ին քվեարկելուց բացի քվերակել մեծամասնական ընտրակարգով  թիվ 8-ում առաջադրված Կորյուն Նահապետյանին:

Սերժ Սարգսյանը վերջում ասաց, որ թիվ 11-ում չնայած ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել, բայց սատարում է կոալիցիոն գործընկերոջ թեկնածուին`  Գրիգորի Մարգարյանին:

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ