23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

“Ժառանգության” շտաբի շտապ հաղորդագրությունը

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբին “Ժառանգության” միանալ-չմիանալու հարցը որոշ շրջանակներում շարունակում է մտացածին շահարկումների եւ տարբեր քաղաքական գործիչների տարատեսակ մասնավոր զրույցների նենգափոխման եւ դրա հիման վրա արված մեկնաբանությունների առիթ տալ, ինչը մենք համարում ենք «Ժառանգությանը» անպտուղ խոսակցությունների հորձանուտը ներքաշելու փորձ:

“Ժառանգության” նախընտրական շտաբը վերահաստատում է իր կողմից ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ապրիլի 12-ին արված հայտարարության մեջ ամրագրված դրույթները, որոնցով հստակ նշվում էր, թե ինչ պայմանների առկայության դեպքում “Ժառանգությունը” կարող էր մասնակցել նշված շտաբի գործունեությանը:

Վերը նշված հայտարարությամբ մենք նաեւ հաջողություն ենք մաղթել նախընտրական գործընթացին մասնակցող բոլոր ուժերին եւ լծվել մեր գործին` անելու այն, ինչ միշտ արել ենք մեր քաղաքական կենսագրության ընթացքում` ժողովրդի հետ միասին պայքարել ազատ ու արդար ընտրությունների, քաղաքացու յուրաքանչյուր քվեի համար:

Մենք նաեւ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը` ընտրախախտումների վերաբերյալ մեր բոլոր փաստերն ու ապացույցները ներկայացնել ոչ միայն իրավապահ մարմիններին, այլեւ ցանկացած ձեւաչափով ստեղծված կառույցներին` անկախ պաշտոնապես դրանց միանալու կամ չմիանալու հանգամանքից:

“Ժառանգության” նախընտրական շտաբ


 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ