20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ձերբակալվել է հարկայինի աշխատակիցը

Այսօր` ապրիլի 20-ի առավոտյան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1969 թ. ծնված, Պետեկամուտների կոմիտեի Նոր Նորքի բաժնի աշխատակից Կարեն Կ.-ին: Վերջինս խոստովանել է, որ անցյալ տարվա նոյեմբերի 14-ին ինքն է դանակահարել 1985 թ. ծնված Մերուժան Դ.-ն: Պարզվել է, որ Բրյուսովի փողոցում նա վիճաբանել է Մերուժան Դ.-ի և նրա ընկերոջ` 1992 թ. ծնված Ժիրայր Ա.-ի հետ, որի ընթացքում դանակով հարվածել է Մերուժան Դ.-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ