29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սեքսը գործուղման ընթացքում անհաջող ավարտ է ունեցել

image_8289

Ավստրալացի կին չինովնիկներից մեկը իր գործատուից դատարանի միջոցով փոխհատուցում է պահանջում այն բանի համար, որ աշխատանքային գործուղման ժամանակ վնասվածք է ստացել մոթելում սեքսով զբաղվելիս, տեղեկացնում է “ABC News”-ը: Այժմ դաշնային կառավարության աշխատակցուհուն ոչ միայն իր բուժման վրա ծախսած գումարն են վերադարձնելու, այլ նաեւ պետք է դատական ծախսերը վճարեն:

Կինը դատարան է դիմել դեռեւս 2007-ին, երբ տեղի է ունեցել այդ դեպքը: Սեքսի ժամանակ պատից ընկել է լուսամփոփը, որի արդյունքում կինը վնասվածքներ է ստացել քթի, բերանի եւ ատամների շրջանում: Կինը հայտնել է, որ բացի ֆիզիկական վնասվածքներից, ինքը նաեւ հոգեբանական սթրես է ապրել, որի պատճառով իր մոտ հոգեկան խանգարումներ են սկսվել:

Աշխատանքի անվտանգության պետական կոմիտեն եւ վճռաբեկ դատարանը մերժել են կնոջը փոխհատուցել այն միջոցները, որ նա ծախսել է բուժման վրա: Կինը  հայտնել է, որ կդիմի ավելի բարձր ատյաններին: Սակայն ապրիլի 19-ին դաշնային դատարանը հարկադրել է գործատուին բավարարել կնոջ ֆինանսական պահանջները: Նա նշել է, որ եթե նույնիսկ կինը վնասվածք ստանար մոթելում թղթախաղ խաղալիս, գործատուն ստիպված կլիներ փոխհատուցեր նրա կրած վնասը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ