20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Առաջատարը ՀՀԿ-ն է, վերջում` ՀԱԿ-ն ու Կոմկուսն են. ВЦИОМ

Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ)՝ ‘’Շանթ’’ հեռուստաընկերության պատվերով  նախնական սոցհարցում է անցկացրել՝ պարզելու մեր հանրապետության ընտրողների նախապատվությունները խորհրդարանական ընտրություններից առաջ:

Համաձայն ВЦИОМ-ի, եթե ԱԺ ընտրությունները լինեին այս կիրակի, ապա հարցմանը մասնակցած 1600 քաղաքացիների ձայները կբաժանվեին հետեւյալ հարաբերակցությամբ՝ 32%–ը կքվեարկեր հօգուտ ՀՀԿ-ի, 27–%-ը՝ ԲՀԿ-ի, 5%–ը՝ ՕԵԿ-ի, 4-ական %՝ ‘’Ժառանգությանը’’ եւ ՀՅԴ-ին, 3%–ը՝ ‘’Հայ ազգային կոնգրես’’ ընդդիմադիր դաշինքին եւ 2%–ը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը։ Իսկ քարոզարշավ վարելու առումով` առաջատարը ‘’Բարգավաճ Հայաստան’’ կուսակցությունն է։

Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը նշել է, որ հարցված 1600 քաղաքացիների 54 %-ն ասել է, որ տեսել է այս կուսակցության քարոզարշավը:  Ըստ սոցհարցման արդյունքների՝ այս ցուցանիշով՝ հարցվածների 45% երկրորդ տեղում ՀՀԿ-ն է:  ՀՀԿ քարոզարշավը հավանում են հարցվածների 75%-ը:։ Վալերի Ֆյոդորովը նշել է, որ հարցումն անցկացվել է ապրիլի 4-13-ը՝ Հայաստանի ամողջ տարածքում, իսկ սխալականության լուսանցքը 2,5% է:

‘’Թե ինչպես կքվերակի մարդն իրականում, չենք կարող ասել: Մարդը հակասական է իր էությամբ։ Եթե տեսնում եք հակասական տվյաներ, դրա համար վախենալ պետք չէ’’,- տվյալները ներկայացնելիս զգուշացրեց Ֆյոդորովը: Հարցվողները իրենց գանահատականն են տվել նաեւ երկրի ղեկավարների աշխատանքին: Հարցվածների 41%–ն ասել է, որ լավ է գնատատում նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դեպքում այդ թիվը 33% է։ 27%-ն էլ ասել է, որ լավ է գնահատում կառավարության գործունեությունը։Հարցվածների 55 %-ն ասել է, որ կարծում է, որ իր ձայնը ոչինչ չի փոխի: Թեեւ հարցվածների 72% ասել է, որ մտադիր է մասնակցել ընտրություներին, սակայն Ֆյոդորվնը նկատել է. ‘’Обещать не значит жениться, то же самое на выборах’’:

Տեղեկացնենք, որ հարցմանը մասնակցել է 1600 մարդ` ողջ Հայաստանից: Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի տնօրենը մի քանի անգամ շեշտեց, որ դեռ երկու շաբաթ կա քարոզարշավի համար, ընդ որում` ամենակարեւոր երկու շաբաթը, քանի որ հենց վերջին  օրերին են մարդիկ առավել մեծ ուշադրությամբ հետեւում քարոզչությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ