19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աժիոտաժ ՀՀԿ-ում ` էլի Դոմինգոն

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի համար “Հանրապետականն” իր քարոզչական բուկլետները տպագրել է ըստ Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի: Յուրաքանչյուր մարզի համար նախատեսված բուկլետում “Հանրապետականն” արձանագրել է անցած 4 տարիների ընթացքում տվյալ տարածաշրջանի ունեցած ձեռքբերումները տարբեր ոլորտներում:

Ուշագրավ է, որ Երեւանի համար նախատեսված քարոզչական բուկլետում ի թիվս այլ ձեռքբերումների, ներկայացված է մայրաքաղաքի մշակութային շարժը: Այնտեղ պատկերված է նաեւ աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոյի երեւանյան համերգի դրվագը, ինչը,  Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, չի վրիպել ՀՀԿ-ականների աչքից: Վերջիններս տեսնելով Դոմինգոյի նկարը, կատակել են, թե հանկարծ ինչ-որ բան չպատահի:

Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը կապվեց Դոմինգոյի համերգի ընթացքում քաղաքապետի եւ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակցի միջեւ արձանագրված սկանդալի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ