25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախագահի աշխատանքային այցը Արագածոտն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ:

Հանրապետության ղեկավարն այցելել է 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող Ծաղկահովիտի թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքի շինհրապարակ, ծանոթացել շենքի ամրացման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսված են ավարտել 2012թ. նոյեմբերին:

Արագածոտնի մարզում Սերժ Սարգսյանն այցելել է նաև Արագածավան համայնքի թիվ 2 դպրոց, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են 500 աշակերտ ունեցող այս ուսումնական հաստատության հիմնանորոգման և տարածքի բարեկարգման ուղղությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Այս համայնքում Նախագահը ծանոթացել է նաև «Ագրոհոլդինգ Հայաստան» ընկերության տոհմային տնտեսության գործունեության արդյունքներին և զարգացման ծրագրերին:

Աշխատանքային այցի շրջանակում Նախագահը մասնակցել է Կոշի ամբուլատոր կենտրոնի բացման արարողությանը ևս: Նախատեսվում է, որ կենտրոնը կսպա­սարկի ոչ միայն Կոշի, այլ նաև հարևան համայնքների բնակիչներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ