23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլը բացահայտեց հեղափոխության օրը, տեղն ու ժամը

Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին ՀԱԿ անդամ, “Հայկական Ժամանակ “օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որի հետ հարթակ են բարձարցել նաեւ “30 վայրկյան” մակագրությամբ վերնաշապիկներով երիտասարդներ, հայտարարեց, թե 30 վայրկյանում հեղափոխություն են անելու:  Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիների մի մասը դառնում է ընտրակեղծիքների մասնիկ` ենթարկվելով ճնշումների, վերցնելով ընտրակաշառք:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ քաղաքացիներին չի համարում կորսված եւ չի գտնում, թե նրանք ավելի քիչ են ուզում ապրել ազատ ու անկախ Հայաստանում, քան այստեղ կանգնածները:

Նիկոլ Փաշինյանը այդ քաղաքացիներին` զինվորականներին, ոստիկաններին, ընտրակաշառք վերցնողներին, քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերելուց վախեցողներին  ուղերձ հղեց հարթակից. “Չենք ակնկալում, որ ակտիվորեն կմասնակցեք մեր քարոզարշավին, կպայքարեք ռեժիմի դեմ, մենք դա ինքներս կանենք:

Ձեզնից ակնակլում ենք 30 վայրկյան: Ասեք այն, ինչ ձեզանից ուզում են ձեր հաստավիզ գործատուները: Մտեք ընտրական տեղամաս, երբ վերցնեք քվեաթերթիկը, տեղի կունենա մեր 30 վայրկյանանոց հեղափոխությունը”:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին ընտրել ՀԱԿ-ին` առանց վախենալու, որ որեւէ մեկը կիմանա այդ մասին: “30 վայրկայնը ձերն է` ձեր անձնական կյանքի նման,”-հայտարարեց նա:

Նա նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը սկսվելու է ոչ թե փողոցից, այլ  մայիսի 6-ին` ընտրատեղամասից: Նիկոլը նշեց, որ շատերն են իրենից պահանջել` ասել հեղափոխության օրը , տեղը եւ ժամը. ”Ասում եմ օրը` 2012-ի մայիսի 6,  տեղը` ընտրական տեղամաս, ժամը` 30 վայրկյան”:

Լուսանկարը` Մարիաննա Ղահրամանյանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ