19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արամ Սարգսյանը հիվանդ էր եկել հանրահավաքի

Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ողջույնը ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքի մասնակիցներին  փոխանցեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` հայտարարելով, որ Արամ Սարգսյանը հիվանդ է , ջերմություն ունի: Արամ Սարգսյանը ելույթ չունեցավ, նա նստած էր հարթակի ետնամասում` Փառանձեմ մայրիկի կողքին:

Ի դեպ, հանրահավաքի սկզբում Փառանձեմ մայրիկը վարդերի փունջ  նվիրեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանին:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի ելույթին հաջորդեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Նա հայտարարեց, որ տեխնիկական խնդիրներից ելնելով այսօր քիչ կխոսի:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ հայկական լրատվամիջոցների անդրադարձին ՀԱԿ-ի գործունեությանը: Նա նշեց, որ այն փուլում, երբ շարժումը հզոր էր, բոլորը միահամուռ էին` հավանություն էին տալիս նրա գործունեությանը, երբ հոգնածություն եղավ, բոլորը չարախնդացին, որ Կոնգրեսը վերանում  է, երբ անձրեւոտ եղանակ էր, ասում էին, թե հանրահավաքը սակավամարդ է: ՀԱԿ առաջնորդը նշեց, թե հիմա թող տեսնեն այս բազմամարդ հանրահավաքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ