25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանն անընդունելի են

ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի կարծիքով` խորհրդարանական ընդդիմությունը դեռևս չի հայտարարել նախագահական ընտրություններում իր մասնակցության ձևաչափի մասին, քանի որ այդպիսի մարտավարություն է ընտրել: ‘Երևի իրենք տակտիկական մոտեցումներ ունեն որոշ հարցերի շուրջ, այդ պատճառով էլ չեն հրապարակում: Կարծում են` միանգամից առաջադրումների ժամանակ կհրապարակեն իրենց որոշումը’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Թովմասյանը:

Մեկ այլ հարցի, թե ով կարող է լինել ընդդիմության միասնական թեկնածուն, նա վստահությամբ արձագանքեց, որ հայաստանյան ընդդիմությունը պետք է մոռանա միասնական թեկնածուի մասին:

‘Չեն կարող միասնական թեկնածու ունենալ նրանք’,-նկատեց Թովմասյանը: Պատճառն, ըստ նրա, այն է, որ ոչ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ էլ մանավանդ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չեն ընդունվի ժողովրդի կողմից:

‘Առաջին նախագահը չի կարող լինել. մենք զրոյից ստեղծեցինք այս հիանալի երկիրը, նրանք այս երկրից ստեղծեցին փոշի, նույն բանն են անելու, էլի’,-պարզաբանեց ՀԿԿ առաջին քարտուղարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ