19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լեւոն Տեր-Պետրոսյանը չմեկնաբանեց “Ժառանգության” քայլը, քանի որ չի հասկանում

Այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի մասնակցությամբ ստեղծված  միասնական շտաբին ու նշեց, որ չափազանց կարևորում է շտաբի գործունեությունը: Նա հայտարարեց, որ այն միջոց կարող է դառնալ Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու եւ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար:

Նա նշեց, թե շտաբում ընդգրկված կուսակցությունները ժամանակին “ամուսնացել են”, պայքարել միմյանց դեմ, բայց հիմա միավորվել են ազատ ու արդար ընտրությունների գաղափարի շուրջ :

ՀԱԿ առաջնորդն անդրադարձավ նաեւ միասնական շտաբից դուրս գալու “Ժառանգության” որոշմանը:  “Ժառանգության” վարքը ինձ համար անհասկանալի է, գուցե կրթությունս չի բավականացնում ինձ, բայց անկեղծորեն, չեմ հասկանում նրանց պահվածքը, հետևաբար չեմ մեկնաբանի այն”,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ