20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Chanel No. 5” օծանելիքը վնասակար է առողջության համար

“Chanel No. 5” օծանելիքի վաճառքը կարող է արգելվել: Եվրոպացի գիտնականները օծանելքի մեջ այնպիսի նյութեր են հայտնաբերել, որոնք կարող են մարդկանց մոտ ալերգիա առաջացնել:

Ուսումնասիրություն անցկացնող մասնագետներն օծանելիքի եւ կոսմետիկ պարգաների մեջ ընդհանուր առմամբ 100 վնասակար  բաղադրիչներ են հայտնաբերել եւ կոչ են արել սահմանափակել դրանց վաճառքը: Միաժամանակ Եվրահանձնաժողովը հերքել է որեւէ օծանելիքի եւ մասնավորապես “Chanel No. 5”-ի վաճառքի արգելքի մասին լուրերը:

Իրենց հերթին, օծանելիքի արտադրողները հայտարարել են, որ նման արգելքն իրենց արտադրությանը “վերջ կդնի”: Նրանք նաեւ նշել են, որ որքան շատ են օծանելքի մեջ բնական բաղադրիչները, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ այն ալերգիա կառաջացնի դրա նկատմամբ զգայուն մարդկանց մոտ:

“Chanel No. 5”-ը  “Chanel” մոդայի տան ամենահայտնի ապրանքանիշերից է: Այն ստեղծվել է Կոկո Շանելի պատվերով 1921-ին պարֆյումեր Էռնեստ Բոյի կողմից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ