29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լեւոնը` Միքայելի մասին

image_8249

“Այդ մարդը երբեք հրապարակային ելույթներ չի ունենում, հրապարակային քաղաքականությամբ չի զբաղվում, նրա մասին համարյա ոչ մի բան չի ասվում ու չի գրվում: Բայց այդ երիտօլիգարխը միգուցե շատ ավելի վտանգավոր է, քան բոլոր վերը թվարկված օլիգարխները: Ռեժիմի պահպանման նպատակով նա ստեղծել է մի ամբողջ ստի կայսրություն, որի նպատակն է մենաշնորհել տեղեկատվական դաշտը Հայաստանում, ձեւավորել հասարակական կարծիքը մանիպուլացնելու տոտալիտար մի համակարգ”,- Ազատության հրապարակում ընթացող ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` նշելով, թե խոսքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի նախկին առաջին տեղակալ եւ նրա փեսա Միքայել Մինասյանի մասին է, ով, Լեւոն Զուրաբյանի խոսքով, “ռեժիմի վերջին քարոզչական զենքն է, եթե կուզեք` վերջին հույսը”:

ՀԱԿ համակարգողը նշեց, թե Միքայել Մինասյանն, օգտվելով աներոջ հովանավորությունից եւ անսպառ ֆինանսական միջոցներից, իր եւ իր լոյալիստների միջոցով արդեն տիրացել է մի քանի հեռուստատեսությունների եւ լրատվամիջոցների, իր ձեռքում կենտրոնացրել գովազդային դաշտը` ստանալով լրատվական միջոցների վրա ազդելու անուղղակի լծակներ: Զուրաբյանը նշեց կազմակերպությունների անուններ` օրինակ “Հայաստանի Եվրոպական ընկերները” կամ Հայկական մարքետինգային կազմակերպությունը, որոնց, ըստ նրա, Միքայել Մինասյանը պատվիրում է սոցհարցումներ, որոնց նպատակը,  հասարակությանը եւ միջազգային հանրությանը քաղաքական ուժերի վարկանիշների վերաբերյալ կեղծ պատկերացումներ ներշնչելն է, թե իբր “Հանրապետական” կուսակցությունը գտնվում է առաջատար դիրքերում, իսկ ՀԱԿ-ը ունի աջակցության շատ ցածր տոկոս:

“Ահա այս մարդն է եւ իր կողմից ստեղծված ստի կայսրությունը, որ դարձել է հանրապետականի վերջին հույսը մի ընտրարշավում, որում նրա քաղաքական դեմքերն արդեն լքել են ճակատամարտի դաշտը՝ թաքնվելով Միքայել Մինասյանի տեղեկատվական մեքենայի հետեւում: Այսօր այդ մեքենայի գլխավոր թիրախը դարձել են այն ուժերը, որոնք ձեւավորել են ընտրակեղծիքների դեմ միասնական շտաբը եւ փորձում են այն արդյունավետորեն աշխատեցնել:

Այս գեբելսյան տեղեկատվական համակարգի միակ զբազմունքն է` տարբեր տեսակի տեղեկատվական սադրանքներով եւ դիվերսիաներով քայքայել միասնական շտաբի գործունեությունը: Ուրեմն, հենց սրանից է սարսափած ռեժիմը։ Գեբելսյան համակարգը մենք աշխատեցնելու ենք իրենց իսկ դեմ եւ ապահովելու ենք 30 վայրկյանների հեղափոխություն: Եվ ուրեմն երկու շաբաթ հակագեբելսյան աշխատանք եւ՝ հաղթանակ”,-հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ