20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Անի Երանյանի որոշումը /վիդեո/

Օրերս կայացած Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ դերասանուհի Անի Երանյանը ներկայացրեց իր նոր` “Վերջ” անվանումով երգը, որը համարում է իր երաժշտական կարիերայի 2-րդ փուլի առաջին քայլը:

Անին դեռեւս դպրոցական տարիքից է սկսել երգել: 8 տարի սովորել է երաժշտական դպրոցի վոկալի բաժնում:  “Bravo.am”-ի հետ զրույցում  Անին նշել է, թե ինչու է որոշել շարունակել երաժշտական կարիերան.

“Հիմա արդեն զգում եմ, որ կարող եմ հասցնել համատեղել երգելը դերասանության հետ, այն ժամանակ չէի երգում, որովհետեւ վստահ չէի, որ կհասցնեմ”:

“Վերջ” երգի երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը` Սվետլանա Բոսնոյանը: Անին ցանկություն է ունեցել դանդաղ երգ կատարել:  “Հայկոն, ինձ ճանաչելով, ռիթմիկ երգ առաջարկեց, քանի որ այդ ոճի մեջ էր ինձ տեսնում”,- խոստովանել է դերասանուհին:

Մրցանակաբաշխության ժամանակ Անին կենդանի ձայնով չի երգել, քանի որ դա եթերի պահանջներից է եղել, սակայն չի ափսոսում, քանի որ իր կարծիքով` դա այնպիսի երգ չի, որի ժամանակ պետք է ցույց տա իր ձայնային տվյալները, պարզապես “ամառային, թեթեւ երգ է”: Անին խոստացել է, որ ապագայում կլինեն կենդանի կատարումներ, շուտով կնկարահանվի նաեւ “Վերջ” երգի տեսահոլովակը:

Այն հարցին, թե ինչ կարծիքներ է լսել իր ելույթի մասին, Անին  պատասխանել է. “Հիմնականում դրական, սակայն եղել են նաեւ բացասական: Ովքեր չգիտեին, որ առաջ երգում էի, մտածում են, որ դերասանությունն ավելի լավ է ստացվում”:

http://youtu.be/cYrHfo201m4

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ