25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ Օսկանյանը չի հարցնում Ծառուկյանին

Մեկնաբանելով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի վերջին ակտիվությունն ու իշխանությունների հասցեին սուր քննադատությունը, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Henaran.am -ի հետ զրույցում ասաց.

‘ Խորհուրդ կտամ Վարդան Օսկանյանին հեռու չգնալ. այն հարցերը, որ բարձրացնում է Օսկանյանը, թող ուղղի նախեւառաջ իր կուսակից ընկերներին` առողջապահության նախարարին, աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարին, քաղաքաշինության նախարարին, թե ինչու է վիճակն այդքան վատ, ինչպես ինքն է բնութագրում:

Թող Օսկանյանն իր կուսակցության առաջնորդին` Ծառուկյանին  հարցնի` ինչպես են իր նախարարները այս ընթացքում տնօրինել բյուջեի 35 տոկոսը, այդ ինպես է ստացվել, որ “վիճակն այսքան անմխիթար է: Ով է ասել, թե քաղաքականությունն անբարոյականների փեշակն է: Պետք է տղամարդ լինել եւ իրենց վրայից չգցել պատասխանատվությունը”,-եզրափակեց Սուքիաս Ավետիսյանը:

Հիշեցնենք,  Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

‘Երեկ ԲՀԿ մեծամասնական թեկնածու Սամվել Բալասանյանի հետ Ախուրյանի Մշակութային կենտրոնի լեփ-լեցուն դահլիճում հանդիպում ունեցանք ընտրողների հետ: Ելույթ ունեցա նաեւ ես։ Մարդկանց չէին բերել, նրանք եկել էին ինքնակամ՝ իրենց խնդիրներով ու հույսերով: Դահլիճում նստած լսում էի նրանց հարցերն ու ակնկալիքները: Մտածեցի, որ նրանց ուզածները այնքան պարզ եւ իրականանալի բաներ են, որ պարզապես անխղճություն կլինի այս ժողովրդին մեկ անգամ եւս հիասթափեցնել:

Այս տրամադրությամբ, երբ Ախուրյանից գնացի Գյումրի՝ ԳԱԼԱ հեռուստատեսությունում հարցազրույցի, հաղորդավարն ինձ հարցրեց, թե ինչպես կմեկնաբանեմ Հանրապետական կուսակցության ցավագին եւ նեղացած արձագանքները իշխանության նկատմամբ իմ հնչեցրած մեկնաբանություններին: Ես պատասխանեցի, որ ինչքան շատ եմ շփվում մարդկանց հետ մարզերում, այնքան շատ համոզվում եմ, որ իմ քննադատությունը շատ մեղմ ու հանդուրժողական է:

Քննադատությունը շատ ավելի խիստ պետք է լինի, եւ իշխող կուսակցությունը պատասխանատվություն պետք է վերցնի այս ընտրությունների նախաշեմին հաշվետու լինելու իր արածի ու չարածի համար’:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ