23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արթուր Աբրահամը միացել է “Այլեւս երբեք” Հայոց ցեղասպանության ճանաչման համաշխարհային նախագծին

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը միացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի “Այլեւս երբեք”  (“Never Again”) խորագիրը կրող նախագծին:

Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները, արվետագետները, մարզիկները, միանալով Ֆլորա Մարտիրոսյանի նախագծին, նպատակ ունեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել Հայոց ցեղասպանության եւ մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների վրա, միաժամանակ աշխարհին հույսի եւ խաղաղության կոչ հղել:

“Միանում եմ  “Այլեւս երբեք” նախագծին` դատապարտելով մարդկության հանդեպ ոճրագործությունները, այդ թվում` Հայոց Մեծ Եղեռնը: Ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման նպատակով պատրաստ եմ գործադրել ողջ ջանքերս:  Բոլորս դեպի խաղաղություն”,- նշել է Արթուր Աբրահամը:

Երեւանում կայացած հանդիպման ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանը Արթուր Աբրահամին ներկայացրել է նախագծի մանրամասները, առաջիկա ծրագրերը: Երգչուհին նշել է, որ Լոս Անջելեսի  “Գիբսոն” համերգասրահում 2011 թվականի նոյեմբերի 1-ին մեկնարկած խաղաղության համերգաշարը շարունակություն կունենա Ռուսաստանում, Եվրոպայում, Արեւելքի երկրներում, իսկ 2015 թվականին Հայաստանում:

Տեղեկացնենք, որ Լոս Անջելեսի համերգին Հայոց ցեղասպանությանը “Ոչ” են ասել մի շարք հանրահռչակ երգիչ-երգչուհիներ` հույն երգչուհի Ալեքսիա Վասիլիուն, “Գրեմմի” միջազգային երաժշտական մրցանակաբաշխության կրկնակի մրցանակակիր Էրիկ Բենեթը, հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայր` պոետ, դերասան Մայքլ Սթոունը, համաշխարհային գերաստղ, խաղաղության դեսպան Սթիվի Ուանդերը:

Henaran.am-ին հաղորդում են Արթուր Աբրահամի մամլո գրասենյակից

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ