25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Չեխիայում

Ապրիլի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցեց Չեխիայի Հանրապետության Վիսոչինա երկրամասի մայրաքաղաք Յիհլավայում “Ուրարտու” հայ-չեխական ընկերության կազմակերպած “Նրանք էլ իրավունք ունեին, կարող էին եւ ուզում էին ապրել ու արարել” խորագրով միջոցառմանը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյա տարելիցին:

Դեսպանը եւ “Ուրարտու” հայ-չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը ծաղկեպսակներ դրեցին քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկում տեղադրված տուֆակերտ խաչքարին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև “Սուրբ Հոգի” եկեղեցում, ուր ներկա էին հայ համայնքի, չեխ հասարակայնության, ազգային այլ փոքրամասնությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը կատարեց հոգեհանգստի ծեսը, ելույթներ ունեցան դեսպան Սեյրանյանը եւ պարոն Սարգսյանը:

Միջոցառումը շարունակվեց եկեղեցու եւ խաչքարի շուրջ տեղադրված ֆոտոցուցահանդեսի դիտումով:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ “Ուրարտու” հայ-չեխական ընկերության` Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցին նվիրված ֆիլմի ցուցադրումը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ