23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում լրագրողների ձերբակալություններով

ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում լրագրողների  պարբերական ձերբակալությունների կապակցությամբ: Ըստ Լրատվամիջոցների Ազատության ներկայացուցչի վերջին տվյալների` ներկա պահին թուրքական բանտերում շուրջ 90 լրագրող կա: ԵՄ-ը կիսում է ներկայացուցչի այն կարծիքը, ըստ որի կարիք կա շարունակելու բարեփոխումները դատական ոլորտում, որը մասնավորապես վերաբերում է հակաահաբեկչական օրենքին եւ քրեական օրենսգրքին:

Հարկ է նշել, որ դատական որոշ գործընթացներ դեռեւս շարունակվում են: Ցավալի է, որ պաշտպանյալների մինչդատական արդարացնող փաստաթղթերը հաշվի չեն առնվում: Մտահոգության առարկա  է նաեւ դատից առաջ կալանքի ժամկետը, քանի որ լրագրողներին դատպարտում են երկար ժամանակով, եթե մեղադրանք են ներկայացնում:

ԵՄ-ը ցանկանում է եւս մեկ անգամ հայտարարել, որ խստորեն դատապարտում է ահաբեկչությունը եւ շարունակում է աջակցել Թուրքիային պայքարելու դրա դեմ: Ինչեւէ, դա չպետք է առիթ տա սահմանափակելու խոսքի ազատությունը կամ ընդհանրապես վնասի դրան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ