19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տավուշում աֆրիկյան ժանտախտ է. Ժողովուրդ

Երեկ “Ժողովուրդ” օրաթերթն ահազանգ էր ստացել ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչներից: Նրանք թերթին ատմեցին, որ իրենց մոտ այս մեկուկես ամսվա ընթացքում 100-ից ավելի խոզ է սատկել: Բացի այդ, այս տարվա ընթացքում համայնքի անասունները երբեւէ չեն պատվաստվել: Նրանց խոսքով՝ խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտ է, որը մի անգամ էլ է եղել եւ ախտորոշվում է միայն Անգլիայում, քանի որ Հայաստանում լաբորատոր տեխնիկա չկա:

Մենք երեկ ամեն կերպ փորձեցինք այս տեղեկությունը ճշտել, բայց նույն համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Իսկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հակիրճ գտնվեց. “Դրանք հեքիաթներ են”: Մինչդեռ բնակիչները ահազանգում են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ