29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

“Արմենիան մոլիբդեն փրոդաքշն” -ը փորձաքննությունն չի՞ անցել. Հայացք

image_8156

“Հայացք” օրաթերթը անդրադառնալով, երեկ  ժամը 5:30-ի սահմաններում, “Արմենիան մոլիբդեն փրոդաքշն” ընկերության արտադրական տարածքում տեղի ունեցած պայթյունին` հիշեցնում է, որ թեեւ մի շարք անձինք տաբեր աստիճանի այրվածքներ են ստացել, սակայն պայթյունի հետեւանքով, բարեբախտաբար, հրդեհ չի բռնկվել: Այրվածքներ ստացած աշխատակիցներից մի քանիսը տեղափոխվել են “ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն” ՓԲԸ:
4 անձանցից 2-ի վիճակը ծանք է, նրանք հիշյալ կենտանի վերակենդանացման բաժանմունքում էին: 2-ի վիճակը միջին ծանրության է: Նախնական տեղեկություններով` բոլորի մոտ առկա են 2-4-րդ աստիճանի այրվածներ:
Վերոնշյալ ՍՊԸ-ի ղեկավաաւթյունը մինչ երեկվա դեպքը փորձում էր հավատացնել, թե “հատուկ ուշադրություն է դարձվում աշխատողների անվտանգության, առողջության եւ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը”: Հիմա թերեւս արդեն պարզ է, թե անվտանգությանն ինչպիսի ուշադրություն է դարձվում:

“Այդ ընկերությունը մի քանի տարի է, ինչ մեզ մոտ փորձաքննություն չի անցել, մասնավոր ընկերություններում է անցել, իրենք գիտեն, թե ինչպես”,- թերթի հետ զրույցում ասել է ՀՀ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն, գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանը:
“Հայացք”-ը տեղեկացնում է նաեւ, որ “Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը” վերջին տարիներին, համենայն դեպս 2011 թ., փորձաքննության է ենթարկվել “ԴԱՄԻ” ՍՊԸ-ի կողմից, որի տնօրեն Դավիթ Աշոտի Սարգսյանը, ի դեպ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր որդին է:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ