20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Րաֆֆին ժողովրդից “փայ” է հավաքելու. Հրապարակ

“Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ գումար չունի, եւ որոշել է հանդես գալ մի նորամուծությամբ՝ ընտրագրավը հավաքագրել իր համախոհներից:

“Ժառանգություն” կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը թերթի հետ զրույցում ասել է, որ դա նոր մշակույթ է եւ դա պետք է տարածվի երկրում: “Մենք ուզում ենք, որ քաղաքացիները փայատեր դառնան ձեւավորվող իշխանությունում ու սիմվոլիկ ներդրում ունենան”,-ասել է Հովսեփ Խուրշուդյանը:

Պարբերականին, սակայն, տեղեկություններ են հասել, որ այդ մշակույթը գուցե չարդարացնի իրեն, քանի որ գումար չի հատկացվում: Ըստ թերթի տեղեկությունների “Ազատ դեմոկրատների” հետ՝ “Ժառանգության” կապի խզումը ունի նաեւ ֆինանսական պատճառներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ